Ներքին 4 տարի առաջ - 19:42 16-11-2021

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսով քննարկել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Քննարկվել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Վարչապետը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ և ներկայացրել հայկական զինուժի կողմից ձեռնարկվող գործողությունները»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմը ևս մշտական կապի մեջ է համապատասխան իրավասու մարմինների ղեկավարների հետ։

Նշվում է նաև, որ նկատի ունենալով Սարգսյանի՝ նախօրոք ծրագրված մասնակցությունը Սինգապուրում կայանալիք «The Bloomberg New Economy» միջազգային հեղինակավոր համաժողովին, նպատակահարմար է համարվել, որ նախագահը համաժողովի շրջանակներում ներկայացնի ՀՀ սահմաններին ստեղծված մտահոգիչ իրավիճակը։ Բացի այդ, նա կանդրադառնա նաև ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրին:

Համաժողովին մասնակցելու են համաշխարհային առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ու կորպորացիաների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում