Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:54 15-11-2021

Կկայանա Silicon Mountains գագաթնաժողովը

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ Երևանում կկայանա տնտեսության մեջ խելացի լուծումների ներդրմանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը: Գագաթնաժողովի աջակիցներից մեկը Ակբա բանկն է: Գլխավոր թեման՝ տնտեսության թվայնացման հեռանկարը։

Երկու տարի առաջ Ակբա բանկը սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ ծրագիր, իսկ արդեն այս տարի հայտարարեց, որ դիրքավորվում է նաև որպես տեխնոլոգիական ընկերություն։ Գագաթնաժողովին բանկը կիսվելու է իր փորձով և թվային տնտեսություն կառուցելու իր բանաձևով։

«Խոսելով թվային տնտեսության մասին, չի կարելի չխոսել ժամանակակից ֆինտեքների կամ բանկերի թվային ծառայությունների ու թվային պրոդուկտների մասին։ Հասկանալի է, որ այստեղ ընտրություն չկա. բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների համար թվային տրանսֆորմացիան անհրաժեշտություն է: Եթե ընկերությունները ցանկանում են շարունակել իրենց բիզնեսը, պետք է գնան այդ ուղղությամբ։ Կան չբացահայտված հնարավորություններ, որ պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի լրացնենք դրանք։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ և վստահ ենք, որ մեր գործընկերների հետ միասին կարողանալու ենք հանրապետությունում նոր տեխնոլոգիաներ բերել ու տարածել դրանք հանրապետությունից դուրս։ Գլոբալացումը թույլ է տալիս ընդլայնել մեր շուկաները և վստահ եմ, որ մեր լուծումներով կարող ենք հանդես գալ որպես արտահանողներ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը կհամընկնի Silicon Mountains գագաթնաժողովի հետ: ՏՀՏ ոլորտը որակապես նոր մակարդակի բարձրացրած բացառիկ անհատականություններից ու մերօրյա կենդանի լեգենդներից մեկը, ով հյուրընկալվելու է մեր երկրում, իր ներկայությամբ մեծապես կխթանի երիտասարդության ուշադրությունը գագաթնաժողովի հանդեպ, որտեղ պետությունը, ոլորտի ընկերություններն ու մասնագետները կքննարկեն Հայաստանի թվային օրակարգին ու ապագային առնչվող հարցեր: Մենք բոլորս համատեղ մեծ անելիք ունենք. պետք է խրախուսենք նորարար մտածելակերպը, պետք է ամրապնդենք երիտասարդների հավատը սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ: Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ներդնել օր ու գիշեր աշխատելու, սեփական, այլ ոչ թե ուրիշի տրորած արահետով քայլելու արտադրողականության մշակույթն ու արժեհամակարգը»,- ասել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս գագաթնաժողովը հստակ թիրախ ունի՝ տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գործիք օգտագործելու գործոնը, ինչը Հայաստանում, ցավոք, այնքան էլ բարվոք վիճակում չէ: Կարծում ենք, որ տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող մեր գործարարները պետք է նմանատիպ միջոցառումների մասնակցեն, որպեսզի ընդհանուր տնտեսության թվայնացման վերաբերյալ ունենան պատկերացումներ, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնեն միմյանց հետ»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանը յուրահատուկ «Սիլիկոնյան հովիտ» էր և այժմ հարկավոր է վերականգնել այդ ավանդույթը՝ տեխնոլոգիական զարգացման միջոցով:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան