Ավելին 4 տարի առաջ - 22:52 12-11-2021

Ամստերդամում մարիխուանան կարող է արգելվել զբոսաշրջիկների համար

Նիդեռլանդների մայրաքաղաքում որոշել են արգելել նոր հյուրանոցների կառուցումը, ինչպես նաև արգելել զբոսաշրջիկների՝ մարիխուանա վաճառող հաստատություններ այցելելը՝ զանգվածային զբոսաշրջության բացասական հետևանքների դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։

Ամստերդամում պատրաստ են ավելի խստորեն ճնշել զբոսաշրջիկների հակասոցիալական վարքագիծը։ Այդ նպատակով քաղաքապետ Ֆլեմկե Հալսեման ևս մեկ անգամ առաջարկել է արգելել զբոսաշրջիկների այցելությունը սրճարաններ, որտեղ ճաշացանկում կա ցանկացած տեսակի մարիխուանա։ Քաղաքում ընդհանուր առմամբ կա 166 նման վայր, 2020 թվականին թեման արդեն բարձրացված էր, սակայն կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով որոշվեց հետաձգել դրա քննարկումը։

Քաղաքապետը կարծում է, որ Ամստերդամն ունի մշակութային մեծ ժառանգություն և այցելելու գեղեցիկ վայրեր։ Եթե ​​օտարերկրացիներին արգելվի այցելել այն հաստատություններ, որտեղ մարիխուանա է վաճառվում, ապա զբոսաշրջային հոսքը կարող է նվազել մեկ երրորդով, ինչը մասամբ կլուծի հսկայական թվով զբոսաշրջիկների խնդիրը, նշվում է ՌՏՕԱ-ի հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ