copy image url
Խոսք 2 տարի առաջ - 13:56 11-11-2021

Վանո Սիրադեղյանը պարզապես չէր ուզում լինեն քավության նոխազ. Մանուկ Նիգոյան

Վանո Սիրադեղյանի տարեգրության, գերեզմանատան, ծննդյան 75 ամյակին նվիրված նոյեմբերի 13-ի հոբելյանական միջոցառումների կազմակերպման , Վանոյի՝ որպես գրող և քաղաքական գործիչ թողած ավանդի մասին Oragir.news-ը զրուցել է «Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի գլխավոր տնօրեն Մանուկ Նիգոյանի հետ։

-Պարոն Նիգոյան, ՀՀ նախորդ իշխանության դեմ սանձազերծված հալածանքներին Վանո Սիրադեղյանը կարծես զոհ դարձավ։ Ինչու՞ ըստ Ձեզ նման ճակատագիր ունեցավ գրողը ու քաղաքական գործիչը։

-Վանոյի մասին ցանկացած հարց՝ պատասխանի բերումով բարդություններ պարունակող է, ոչ թե նրա համար, որ ես զգուշավոր եմ, բայց Վանոն ինքն է հենց ինքն է պատասխանել Ձեր հարցադրմանը, և ես երևի թե ավելի լավ պատասխան չեմ կարող տալ։ Վանո Սիրադեղյանը պարզապես չէր ուզում լինեն քավության նոխազ, իսկ մենք հասկանում ենք, որ այդ տարիներին Հայաստանում ՝պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած մարդիկ ամեն գնով փնտրում էին ինչ-որ մարդու կամ մարդկանց, ում քավության նոխազ դարձնելով իր վրա կբարդեն բոլոր խնդրահարույց մեղքերը, մեղադրանքները, իսկ Վանոն՝ որպես հմուտ և նաև իր գրականությունից էլ՝ կարծում եմ հասկացել եք, մեծ կանխատեսող է, հասկացել էր սպասվելիք իրադարձությունները, քրեական հետապնդումները ընդհուպ մինչև իր կյանքին վտանգ սպառնացող երևույթներ, և չցանկացավ իսկապես լինել քավության նոխազ։

-Աճյունը Վրաստանում էր, որն է պատճառը որ պետությունը Թոխմախի գերեզմանատանն է հատկացնում տարածք, այլ ոչ Կոմիտասի անվան պանթեոնում։

-Կառավարության հրամանով ստեղծված Վանո Սիրադեղյանի հանձնաժողովւ պաշտոնական որևէ հայտարարությամբ հանդե չի եկել, և այն ամենը, ինչը մամուլում հրապարակված է, դրանք կարծիքներ, ենթադրություններ ու բամբասանքներ են՝ հիմված երևակայության կամ անձնական միջոցներով մարդկանց կողմից ստաղված ինֆորմացիաների հիման վրա, իսկ ես դրանք մեկնաբանել չեմ կարող և չեմ ցանկանում։ Երբ կլինի կառավարության վերջնական որոշումը, այդ ժամանակ ամեն բան պարզ կլինի։

-Կազմակերպելու եք միջոցառում նոյեմբերի տասներեքին՝ նրա ծննդյան յոթանասունհինգ ամյակին Մատենադարանում հոբելյանական միջոցառումների ծրագիր եք անում, մի փոքր պատմեք դրա մասին։ Լինելու է նաև գրքի շնորհանդես «Դուռը» անվանմամբ, ան քանի՞ մասից է բաղկացած լինելու միջոցառումը։

-Միջոցառումները նվիրված են ուզում եմ ֆիքսեն ոչ թե մահվան, այլ ծննդյան 75 ամյակին նվիրված միջոցառումների շարք է, և իր մահվան լուրից դեռ ամիսներ ընտանիքի հետ համաձայնեցված սկսել էինք միջոցառումների կազմակերպումը։ Միջոցառումների առաջին մասը սկսվելու է առավոտյան ժամը 11:00-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փոքր դահլիճում տեղի կունենա սիրադեղյանական ընթերցումներ։Ընթերցումներին կհաջորդի «Սիրադեղյան գրողը» գրական կլոր սեղան-քննարկումը, այնուհետև 14:00-ին Տիգրան Հայրապետյան գրադարանում՝ միջոցառման շրջանակում Վանո Սիրադեղյանի ընկերները կպատմեն հետաքրքիր հուշ-պատմություններ ուսանող, արձակագիր, շարժման ասպետ, ներքին գործերի նախարար եւ քաղաքական եւ պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին՝ այսպիսով ամբողջացնելով նրա մարդկային դիմագիծը՝ կյանքի տարբեր շրջափուլերում։ Ժամը 16:00-ին ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ կլինեն Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որտեղ Վանո Սիրադեղյանի «Ամեն տարվա գոճին», «Գառ ախպերիկ», «Բուքը, երգը, երեխան» պատմվածքների եւ «Երկիր։ Ցպահանջ» պոեմի թատերականացված ընթերցում՝ երիտասարդ դերասաններ Տաթեւ Հովակիմյանի, Վաչե Երիցյանի եւ Հարություն Սարգսյանի կողմից։ 17:00-ին ԱՐԽԻՎԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՀ. Թումանյանի անվան պ կլինի ետական տիկնիկային թատրոնում՝ Վանո Սիրադեղյանի արխիվային լուսանկարների ցուցադրություն, որոնցում Վանոն է այնպիսին ինչպիսին կար՝ ընտանիքի հայր, լավ ընկեր, անկախության նվիրյալ, շարժման մասնակից, կուսակցական գործիչ, պետական պաշտոնյա եւ արձակագիր։ Իսկ 18:00-ին ՍԻՐԱԴԵՂՅԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ խորագրով քննարկում կլինի «Լոֆթ» կենտրոնում, որտեղ Սիրադեղյանի գեղարվեստական ստեղծագործությունների եւ մարգարեական հրապարակախոսական հոդվածների ընթերցում-քննարկում։ Ստեղծագործությունները կընթերցեն ՀՀ վաստակավոր արտիստներ Բաբկեն Չոբանյանը եւ Դավիթ Հակոբյանը: Քննարկումները կհամակարգի եւ մեկնաբանություններով հանդես կգա գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ Իսկ 20:00-ին կլինի «ԴՈՒՌԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի դահլիճ Հեղինակային հրատարակությամբ լույս ընծայված «Դուռը» ժողովածուի շնորհանդես։ ժողովածուն իր մեջ ներառում է անվանի արձակագրի՝ նախորդ բոլոր գրքերով լույս ընծայած պատմվածքները՝ այդպիսով դառնալով նրա գեղարվեսական արձակի առաջին համահավաք ժողովածուն։

-Ո՞րն է Վանո Սիրադեղյանի թողած ավանդը՝ որպես գրող և որպես քաղաքայան գործիչ։

-Որպես գրող ՝ թողած մեծ ավանդը ահռելի մեծ փիլիսոփայություն պարունակող գրականությունն էև յուրօրինակ ձեռագիրը, որը Վանոն թողել է մեզ, չեմ խորշի ասել, բայց Վանոն թողել է մեզ բազմադարյա գրականություն մեջ, և ես ունեմ խորը վստահություն, որ նրա ձեռագիրը յուրահատուկ է մեր գրականության ասպարեզում, որպես պետական, քաղաքական և կուսակցական գործիչ նա թողել է մեզ մի շարք կանխատեսումներ ու զգուշացումներ, որոնք մենք կարող ենք ընդունել ի գիտություն կամ ոչ, տարիներ շարունակ ի գիտություն չընդունելու հետևանքով այսօր ունեցանք խնդիրներ, և հիմա հարց է դասեր կքաղենք թե ոչ։ Որպես Շարժման ասպետ, ի դեպ այդ բնորոշումը Վազգեն Սարգսյանինն է , ապա Ղարաբաղ կոմիտեյի անդամ և ղարաբաղյան շարժման մասնակից , մեզ ավանդել է անկախ հանրապետություն իր ընկերների հետ, և ընդհանրապես Վանո Սիրադեղյան անձը, անհատը, պետական քաղաքական , գրական գործիչ է , ով արել է ամեն հնարավոր բան իր անձը և իր գրականությունը ծառայեցրել է հանուն ավելի լավ Հայաստան, ավելի անվտանգ ու զգուշավոր Հայաստան ստեղծելուն։ Ուրիշբան, մենք դրանք ընդունել ենք ի գիտություն թե ոչ , ուրիշ բան մենք երախտամոռ ենք գտնվել թե ոչ, ուրիշ բան մենք արհամարել ու անտեսել ենք Վանոյի տարեգրությունը թե ոչ, բայց համարում եմ, որ իր մասով պարտականությունները կատարել է ։

Քնարիկ Պետրոսյան