Արտաքին 4 տարի առաջ - 15:27 10-11-2021

Ինտերնետում տեղադրվել են Սարատովից «կտտանքների արխիվի» նոր տեսանյութեր

Gulagu.net-ը հրապարակել է Սարատովի բանտային տուբերկուլյոզի հիվանդանոցից ցնցող տեսանյութերի նոր խմբաքանակ: Իրավապաշտպան նախագծի YouTube-ալիքում հրապարակված տեսանյութը ներառում է բանտարկյալների խոշտանգումների և բռնաբարությունների վեց դրվագներ, որոնք տեղի են ունեցել 2015 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի սեպտեմբեր։

Տեսանյութի նկարագրության մեջ նշվում են այն աշխատակիցների անուններն ու ազգանունները, ովքեր նկարահանել են գործընթացը ծառայողական տեսանկարահանող սարքերով: Միաժամանակ, իրավապաշտպանների խոսքով, խոշտանգումները կատարվել են ուժային կառույցների և հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների համակարգման ներքո։ Gulagu.net-ը նաև խոստացել է առաջիկայում ցուցադրել պաշտոնական անձանց լուսանկարներն ու ծառայողական փաստաթղթերը, որոնք մասնակից են Սարատովի OTB-1-ում խոշտանգումներին և բռնաբարություններին:

Հոկտեմբերի սկզբից Gulagu.net-ն արդեն հրապարակել է այդպիսի տեսանյութերից մի քանիսը։ «Կտտանքների արխիվը» իրավապաշտպաններին է փոխանցել բելառուս ծրագրավորող Սերգեյ Սավելևը։ Ինքն անձամբ հեռակա կարգով ձերբակալվել է համակարգչային տեղեկատվությանն ապօրինի հասանելիություն ունենալու մեղադրանքով։ Սավելևը մեկնել է Ֆրանսիա և մտադիր է այնտեղ քաղաքական ապաստան խնդրել։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»