Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:27 09-11-2021

Սինգապուրում այլևս անվճար չեն բուժի COVID-ի դեմ չպատվաստված անձանց

Սինգապուրի իշխանությունները որոշել են այլևս անվճար չբուժել չպատվաստված կորոնավիրուսով հիվանդներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտնել է AXIOS-ը:

«Սինգապուրի կառավարությունն այլևս չի վճարելու բժշկական հաշիվներ այն մարդկանց համար, ովքեր իրենց ցանկությամբ պատվաստում չեն անցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այժմ Սինգապուրում կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդիկ կազմում են ինտենսիվ հիվանդանոցային օգնության կարիք ունեցողների մեծամասնությունը, ովքեր «անհամաչափ մեծ ծանրաբեռնվածություն են ավելացնում առողջապահության ռեսուրսների վրա»:

Սինգապուրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բոլոր չպատվաստված COVID-ով հիվանդները, ովքեր կհոսպիտալացվեն այս տարվա դեկտեմբերի 8-ին կամ դրանից հետո, ստիպված կլինեն իրենք վճարել իրենց բժշկական հաշիվները։

Միաժամանակ բացառություն կկազմեն այն անձինք, որոնց չի կարելի պատվաստվել բժշկական հակացուցումների պատճառով, և մինչև 12 տարեկան երեխաները։