Ավելին 4 տարի առաջ - 20:34 08-11-2021

Սլովենիայում ամուսիններն իրենց տուն են բերել ճնճղուկին և նրա համար Instagram-ում օգտահաշիվ բացել

Սլովենացի Ալեշն ու Յանան դարձել են ճնճղուկի ծնողները, որին գտել էին զբոսանքի ժամանակ, գրում է Oddity Central պարբերականը։ Թռչունը հազիվ է ողջ մնացել, բայց այժմ զույգի համար իսկական ընտանի կենդանի է դարձել։

Ինչպես պատմել են ամուսինները, ճնճղուկին անվանել են Չիբի։ Թռչունին գտել են նրանց ծանոթները՝ երեխայի հետ անտառում զբոսնելիս։ Ըստ երևույթին, ճուտիկը դուրս էր ընկել բնից, բայց հրաշքով ողջ էր մնացել։

Յանան և Ալեշը Չիբիին տարել են տուն, չնայած ոչինչ չգիտեին ճնճղուկների և նրանց խնամքի մասին։

Այնուամենայնիվ, ամեն օր Չիբին իրեն ավելի լավ էր զգում, իսկ հետո սկսեց թռչել բնակարանով, ուստի զույգը որոշել է ազատ արձակել թռչնակին: Ճնճղուկը թռել է, բայց մի քանի ժամ անց կրկին վերադարձել է։

Յանայի խոսքով՝ Չիբին այժմ իրենց ընտանիքի լիարժեք անդամն է։ Բացի այդ, ճնճղուկն ունի Instagram-ի իր օգտահաշիվը, որին հետևում է 13 հազար մարդ։ Զույգը պարբերաբար հրապարակում է թռչնի նկարները՝ արված տարբեր վայրերում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից