Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:57 07-11-2021

Սաակաշվիլիի վիճակը կրիտիկական է․ Նիկոլոզ Կիպշիձե

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը կրիտիկական է, իսկ մի քանի ժամից դա կարող է «կրիտիկականից ավելի կրիտիկական» դառնալ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Sputnik Գրուզիա-ն, հայտարարել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:

Սաակաշվիլին հրաժարվել է ընդունել դեղորաք և վիտամիններ, ինչպես նաեւ չի ցանկանում անալիզներ հանձնել:

Բժշկի խոսքով՝ որոշ ցուցանիշներ ժամ առ ժամ վատանում են և իրավիճակն այժմ կրիտակական է:

Սաակաշվիլիի սնունդը դարձել էր օրվա գլխավոր թեման: Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն հայտարարել էր, որ նախկին նախագահը շիլաներ է ուտում, որից հետո հատուկ քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ բանտարկյալի ընդունած խյուսն ու հյութերը սննդային հավելումներ են:

Այն մասին, որ Սաակաշվիլին չի դադարեցրել հացադուլը, հայտարարել է նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանը։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան