Արտաքին 4 տարի առաջ - 23:23 06-11-2021

Սիերա Լեոնեում վառելիքի տանկի պայթյունի հետևանքով զոհվել է 108 մարդ

Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում բենզինի տանկերի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 108-ի։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Աֆրիկյան պետության աղետների կառավարման ազգային գործակալությանը։

Նրա խոսքով՝ զոհերի թիվը հասել է 108-ի, ևս 92 մարդ վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցներում։ Ազգային գործակալությունը պարզաբանել է, որ պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան, երբ բենզինով բեռնատարը բախվել է գրանիտե սալաքարեր տեղափոխող բեռնատարին։ Վթարի պահին վառելիքի ցիստեռնը լիքը վառելիքի բաք է ունեցել:

Վթարից հետո երկու վարորդներն էլ իջել են մեքենաներից, իսկ մոտակայքում կանգնածները շտապել են հավաքել վնասված վառելիքի բեռնատարից թափված վառելիքը։ Ինչ-որ պահի պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Զոհերի մեծ մասը այրվել է։

Սիեռա Լեոնեի նախագահ Ջուլիուս Մաադա Բիոն արդեն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ պետությունը կաջակցի նրանց։ Միաժամանակ պետության ղեկավարը հայտարարել է, որ չեղարկել է իր այցը Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Գանայում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան