Ավելին 5 տարի առաջ - 19:47 04-11-2021

Կիևը Մաքսիմ Գալկինին ներառել է ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում

Ուկրաինան ռուս կատակերգու և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին ներառել է ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում։

Մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարության կայքում նշվում է, որ Գալկինը ցուցակում ավելացվել է նոյեմբերի 3-ին՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ցուցումով։ Ընդհանուր առմամբ ցուցակում ներառված է 259 անուն։

Ավելի վաղ ՈւԱԾ-ն բազմիցս արգելել է ռուսաստանցի արտիստների մուտքը երկիր, որոնց Կիևը համարում է սպառնալիք պետական ​​անվտանգության համար։ Նրանց թվում են Օլեգ Գազմանովը, Նադեժդա Բաբկինան, Յուրի Շևչուկը, Զեմֆիրան, Ֆիլիպ Կիրկորովը, ռեփեր Մորգենշթերնը։ Ցուցակում ընդգրկվելու և Ուկրաինա մուտքը մերժելու պատճառներից մեկը հյուրախաղերն են Ռուսաստանին բռնակցված Ղրիմում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի