Ներքին 5 տարի առաջ - 13:08 01-11-2021

Անձնագրերի համար գանձվող պետական տուրքը նախատեսվում է նվազեցնել․ Ֆիդանյան

2022թ-ի ավարտին կամ 2023թ-ի ընթացքում Հայաստանում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի միանգամայն նոր համակարգ։ Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Այսպիսով, մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող նոր անձնագրեր։ Այսինքն` հին նմուշի անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից»,– ասաց Ֆիդանյանը։

Նրա խոսքով` այս որոշմամբ է պայմանավորված նաև կառավարության` անձնագրերի վավերականության ժամկետի կրճատմանը վերաբերող նախաձեռնությունը։

«Պատկերացրեք, եթե մենք 2022թ-ին դեռևս տրամադրենք 10 տարվա վավերականության ժամկետով հին նմուշի անձնագրեր, մենք ստիպված ենք լինելու առնվազն մինչև 2032թ-ը ՀՀ-ում շրջանառել հին նմուշի անձնագրերը»,– ասաց փոխոստիկանապետը։

2022-23թթ-ին ոստիկանությունը նախատեսում է տարեկան շուրջ 250 000 նոր նմուշի անձնագիր տրամադրել ՀՀ քաղաքացիներին։

Անձնագրերի համար գանձվող պետական տուրքը ևս նախատեսվում է նվազեցնել։ Իսկ թե որքանով, Ֆիդանյանը չհստակեցրեց` ասելով, որ դա կախված է այն հանգամանքից, թե հայտարարված մրցույթում որ ընկերությունը կհաղթի և ինչ գնային առաջարկով։

Նա նաև հայտնեց, որ նոր կենսաչափական անձնագրերը այսօր տրամադրվող կենսաչափական անձնագրերից տարբերվելու են դիզայնով ու էջերի քանակով։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ