Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:48 31-10-2021

Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթում է ՏԻՄ ընտրություններում 20 քաղաքներից 19-ում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ՏԻՄ ընտրություններում 20 քաղաքներից 19-ում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդած տվյալները։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն հաղթում է 55,6 տոկոսով, իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումից» նրա մրցակից Նիկա Մելիան ստացել է ձայների 44,4 տոկոսը։

Վրաստանի մյուս խոշոր քաղաքները՝ Ռուսթավին, Փոթին, Քութայիսին և Բաթումին նույնպես քվեարկել են «Վրացական երազանքի» թեկնածուների օգտին։

Միակ քաղաքը, որտեղ հաղթել է «Միացյալ ազգային շարժում»-ը, Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Ցալենջիխան է: Այստեղ 51,1% հաշվով հաղթել է Գեորգի Խարչիլավան։

Ավելի վաղ վրացական ընդդիմությունը հրաժարվել էր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները և սպառնում էր փողոցային ակցիաներով։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Դավիթ Կիրկիտաձեն ասել է, որ ՄԱՇ-ը շուտով կզեկուցի «պայքարի մեթոդների և ռազմավարության, այդ թվում՝ իշխանություններին անհնազանդության և փողոցային գործողությունների մասին»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը

Ձեզ գուցե հետաքրքրի