Մամուլ 5 տարի առաջ - 22:37 28-10-2021

Պենտագոնի պատվիրակությունը Թուրքիայում խորհրդակցություններ է անցկացրել F-35-երի ծրագրի շուրջ

Պենտագոնի և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որից Անկարան դուրս է մնացել ռուսական ռ«S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով։ Այս մասին գրում է Ermenihaer-ը։

Քննարկում-հանդիպումը կայացել է Անկարայում: Թուրքական լրատվամիջոցներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում կայացած հանդիպումից: Ըստ թուրքական մամուլի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գլազգոյում Ջո Բայդենի հետ կայանալիք բանակցությունների գլխավոր թեման կլինեն F-35 կործանիչների հետ կապված հարցերը: Նա նշել էր, որ թուրքական կողմն այդ ինքնաթիռների համար արդեն վճարել 1․4 մլրդ դոլար, և ամերիկյան կողմը պետք է վերադարձնի այդ գումարը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն իր հերթին նշել էր, որ կամ Թուրքիան պետք է վերադառնա F-35-երի ծրագրին, կամ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի 1․4 մլրդ դոլարը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ