Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:06 26-10-2021

Թուրքիայում իշխող ուժի համակիրները լքում են «Էրդողանի նավը»

Հոկտեմբերին տարբեր հետազոտական կենտրոններ սոցհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում ընտրությունների դեպքում բնակչության կողմնորոշվածությունը պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) համակիրների թիվը նվազել է: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

ORC հետազոտական կենտրոնի տնօրեն Մեհմեթ Փյոսթեքին հրապարակել է իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն լքելու և կուսակցական շարքերը փոխելու պատճառները։

Փյոսթեքիի հաղորդմամբ՝ սոցհարցման արդյունքներով ԱԶԿ-ի այն համակիրները, որոնք դժգոհ են իշխող ուժի տնտեսական քաղաքականությունից հակված են աջակցել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը և Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցությանը (Gelecek Partisi)։ ORC-ի տնօրենի խոսքով՝ ԱԶԿ-ի աջակիցների շրջանում նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) և ազգայնական «Լավ» կուսակցություն (İyi Parti) անցնելու միտում կա։ Նա հավելում է, որ նրանք իշխող ուժի այն համակիրներն էին, որոնք մտահոգություններ ունեն երկրի վատ կառավարման, հետընթացի, իրավունքի ու արդարադատության ոլորտում իրականացված քաղաքականության շուրջ։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան