Ավելին 5 տարի առաջ - 18:02 24-10-2021

Բացահայտվել է այն շքեղ մատանու արժեքը, որը Մելաձեն նվիրել էր Բրեժնևային

Երգչուհի Վերա Բրեժնևան իր Instagram-ում բաժանորդներին ցուցադրել էր իր նոր մատանին։ Այն մատի շուրջ փաթաթված օձի տեսքով է: Մատանին պատրաստված է սպիտակ ոսկուց և զարդարված է ադամանդներով: Հաջողվել է պարզել այս նվերի արժեքը:

«Երեկ առավոտյան, պարզապես բարձր տրամադրությամբ այս լուսանկարն անելով, ես դեռ չգիտեի, որ երեկոյան ամուսինս ինձ կզարմացնի, երկու թռիչքից հետո ես կհայտնվեմ նրա գրկում, միասին կնշենք մեր տոնը, և ես կլինեմ բացարձակապես երջանիկ»,- գրել է Բրեժնևան իրեն տրված նվերի մասին։

Starhit-ի փոխանցմամբ՝ մատանու արժեքը 662 հազար ռուբլի է: Եվ դատելով լուսանկարից՝ այն ձեռքը, որը բռնել է Բրեժնևան, ամուսնու՝ Կոնստանտին Մելաձեի ձեռքն է:

«Ժողովուրդ, սիրեք միմյանց», «Ինչ հաճելի է նման անակնկալներ ստանալը», «Ինչ սիրունիկ է», «Սերը կփրկի աշխարհը», - գրում են երկրպագուները։

Հարկ է նշել, որ Կոնստանտին Մելաձեն շատ հազվադեպ է հայտնվում իր կնոջ էջում: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ պրոդյուսերը, ի տարբերություն իր կնոջ, հետաքրքրված չէ փառքով։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում