Ներքին 5 տարի առաջ - 23:12 22-10-2021

ԲՀԿ-ական նախկին պատգամավորը ձերբակալվել է

Այսօր վաղ առավոտյան համացանցում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ նախկին պատգամավորը չի կալանավորվել, այլ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Թադևոսյանը նաև հավելեց՝ Հայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Հարցին՝ տեղեկություններ կան, որ առաջադրված մեղադրանքը 2016 թվականին նախկին պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասով է, ոչ թե նոր միջադեպ, Թադևոսյանն ասաց, որ մանրամասներն ավելի ուշ հայտնի կլինեն։

Նշենք՝ 2016 թվականին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Եղվարդի Խճուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի էր ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Հայրապետյանը հարվածել էր Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել վերջինիս ձախ աչքից եւ պատճառել ծանր մարմնական վնասվածք:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում