Մամուլ 4 տարի առաջ - 08:54 21-10-2021

Մեղրիում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն նախկինում ՔՊ-ի հետ է համագործակցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեղրիում առավելագույն ձայներ ստացած թեկնածու Բագրատ Զաքարյանը, որ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունն է ներկայացնում, նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ է համագործակցել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընտրությունների ժամանակ նա անգամ ՔՊ շտաբի պետ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով իշխանության ու Զաքարյանի ջրերը մի առվով չեն հոսել, եւ նա միացել է Արամ Սարգսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Զաքարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն է ավարտել, աշխատել ԱԻՆ-ում ու մաքսային համակարգում: Եվ ինչպես բոլոր կայացած անձանց դեպքում, իշխող ՔՊ-ն նրան նույնպես որոշ ժամանակ անց չի հանդուրժել:

«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցելու փաստը Զաքարյանը չբացառեց մեզ հետ զրույցում: «Այս պահին քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,- նշեց նա՝ այդպես էլ չհերքելով, որ իշխանության հետ ինչ-որ ժամանակ հարաբերություններ է ունեցել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ Զաքարյանը նախկինում կարող է համգործակցած լինի իրենց հետ: «Համենայնդեպս, նրա անունը ծանոթ է,- ասում է ու հավելում։- Քաղաքական գործընթացների ժամանակ երբեմն-երբեմն նեղացվածության դեպքեր լինում են, առաձին անհատներ, գործընկերներ չեն հասկանում միմյանց: Կարող է եւ այդպես է, չեմ կարող ասել, բայց կոնկրետ ես այդքան էլ ընկճված չեմ, որ «Հանրապետություն» կուսակցությունը Մեղրիում հաղթանակ է տոնել»:

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»