Ավելին 5 տարի առաջ - 17:09 20-10-2021

Եղիսաբեթ II-ը հրաժարվել է «Տարվա ծեր կին» կոչումից

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին հրաժարվել է «Տարվա ծեր կին» (Oldie of the Year) կոչումից: Թագուհուն պատվավոր մրցանակի շնորհման մասին նամակն ուղարկել են հեռուստահաղորդավար և մրցանակաբաշխության հանձնաժողովի ղեկավար Ջայլս Բրանդրեթը, գրում է Daily Mail- ը:

Ի պատասխան՝ 95-ամյա Եղիսաբեթ II- ի անձնական քարտուղարի օգնական Թոմ Լենգ-Բեյքերը պարզաբանել է, որ թագուհին վստահ չէ, որ համապատասխանում է մրցանակի չափանիշներին։

«Նորին Գերազանցությունը համոզված է, որ մարդը ծեր է այնքան, որքան իրեն զգում է, և, հետևաբար, թագուհին չի կարծում, որ համապատասխանում է մրցանակի համար անհրաժեշտ չափանիշներին և հույս ունի, որ դուք կկարողանաք ավելի հարմար թեկնածու գտնել», - գրել է Լենգ -Բեյքերը:

Նշվում է, որ The Oldie ամսագիրը գրեթե 30 տարի անցկացնում է The Oldie of the Year մրցանակաբաշխությունը` նշելու հասարակական կյանքում հատուկ ներդրում ունեցած կանանց նվաճումները:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների