Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 10:31 18-10-2021

Իսպանացի գրող Կարմեն Մոլայի ծածկանվան տակ երեք տղամարդ է թաքնված եղել

Հանրաճանաչ իսպանացի գրող Կարմեն Մոլան երեք տղամարդու կեղծանուն է պարզվել: Այս մասին հայտնի է դարձել հեղինակավոր «Planet Prize» մրցանակաբաշխության ժամանակ: Երբ գրողին հրավիրել են բեմ բարձրանալ «Գազանը» պատմական ֆիլմի մրցանակի համար, նրա փոխարեն երեք տղամարդ է դուրս եկել մրցանակը ստանալու:

Հեղինակներն իրենք պնդում են, որ իսպաներենի ուսուցչուհու կերպարը պատահական է ընտրվել, և ոչ թե PR- ի համար: Հեղինակներից Ագուստին Մարտինեսը պատմել է, որ Մոլայի կերպարը աշխատել է միայն այն պատճառով, որ իրենց ստեղծագործությունները դուր են եկել ընթերցողներին:

Տղամարդկանցից մյուսը՝ Խորխե Դիասը, նշել է, որ անանունությունն ավելի շատ է իր սրտով: Այս տարբերակը շատ հարմար էր. քննադատությունն ու ժողովրդականությունը վերաբերում էին միայն Մոլային և չէին ազդում հենց իրենց՝ հեղինակների վրա: Անտոնիո Մերսերոն խոստովանել է, որ համահեղինակները վաղուց էին հասկացել, որ գաղտնիքը երկար ժամանակ չեն կարող թաքցնել, ուստի որոշել էին ամեն ինչ ինքնուրույն խոստովանել: