Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 12:52 16-10-2021

«Ռոսբալտ»-ը և «Republic»-ը ներառվել են օտարերկրյա գործակալ-ԶԼՄ-ների ցուցակում

ՌԴ արդարադատության նախարարության որոշմամբ, «Ռոսբալտ»-ն ու «Republic»-ը ներառվել են օտարերկրյա գործակալ-ԶԼՄ-ների ցուցակում: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Այսպիսով, օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող արտասահմանյան լրատվամիջոցների գրանցամատյանում ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր թիվը հասել է 88-ի:

Ինչպես նշում է РБК-ն, «Մոսկոու դիջիթալ մեդիա»-ն (Republic իրավաբանական անձը) պատկանում է «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևային, որը նույնպես օտարերկրյա գործակալ է ճանաչվել:

Ավելի վաղ, հոկտեմբերի սկզբին, ՌԴ արդարադատության նախարարությունն ընդլայնել էր օտարերկրյա գործակալ-ԶԼՄ-ների գրանցամատյանը՝ դրանում ներառելով ինը լրագրող և երեք ընկերություն, այդ թվում՝ Bellingcat պարբերականը:

Ռուսաստանում օտարերկրյա գործակալ-ԶԼՄ-ների մասին օրենքն ընդունվել է 2017թ.-ին, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը RT America-ից պահանջեց որպես օտարերկրյա գործակալ գրանցվել ԱՄՆ-ում: