Արտաքին 4 տարի առաջ - 17:12 14-10-2021

Իտալիայի խոշորագույն Alitalia ավիաընկերությունը կփակվի՝ սնանկության պատճառով

Իտալիայի խոշորագույն Alitalia ավիաընկերությունը դադարեցնում է իր գոյությունը սնանկության պատճառով: Հինգշաբթի կիրականացվի ընկերության վերջին չվերթը՝ Սարդինիայի Կալյարի քաղաքից Հռոմ:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը կթռչի 22:05-ին: Ինքնաթիռում կլինի 177 ուղևոր, իսկ ինքնաթիռը կվարի ընկերության ամենափորձառու օդաչուներից մեկը՝ Անդրեա Ջոյան. նա աշխատել է Alitalia-ում 1989 թվականից:

Alitalia-ի փակվելուց հետո Իտալիայում առաջատար ավիափոխադրող կդառնա ​​Italia Trasporto Aereo պետական ընկերությունը: Այն հիմնադրվել է անցյալ տարվա աշնանը կառավարության որոշմամբ, որպեսզի «վերբեռնի ավիատրանսպորտի համակարգը»:

Ամենից շատ դիտված