Մամուլ 4 տարի առաջ - 07:36 07-08-2021

«Պետությունն ուղղակի կանգնելու է սնանկության փաստի առջև»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Իսկ ի՞նչ ճակատագիր են ունեցել նախկին ծրագրերն ու պետական բյուջեները: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինչպես 2021թ. պետական բյուջեն, որն ընդունվել է 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը որևէ կերպ չեն արտացոլում մեր երկրի ներկա խնդիրները և իրողությունները։

«ՀՀ պետական բյուջեն ուղղված չէ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի իրականացմանը։ Չեն պահպանվում հարկաբյուջետային քաղաքականության տարրական կանոնները։ Այս վարքագիծը նշանակում է, որ վտանգում ենք պետական եկամուտների աճը, միաժամանակ ընթացիկ պարտավորությունների գծով ստանձնում ենք բավականին համարձակ պարտավորություններ, իսկ արդյունքում մի օր անհնար է լինելու ընթացիկ ծախսերի (կենսաթոշակներ, պետական հատվածի աշխատավարձ և այլն) սպասարկումը: Պետությունն ուղղակի կանգնելու է սնանկության փաստի առջև։ Սա կոչվում է պետական միջոցների փոշիացում, պետական հնարավորությունների սահմանափակում, մեկ բառով ասած՝ պետականակործան հանցագործություն»,ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ բացակայում են ոչ միայն իրական առաջնահերթությունները, այլև դրանց վերաբերյալ հստակ պատկերացումները։

«Հերթական անգամ ականատեսն ենք լինում ստի և կեղծիքի։ Կառավարությունը ներկայացնում է մեկ ծրագիր, իրագործում է ամբողջովին այլ գործողություն»,- նշեց Աուդիտորների պալատի նախագահը՝ հավելելով, որ ոչ մի սպասելիք չունի նաև նոր ծրագրից ու, առավել ևս, դրա արդյունքներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից