Մամուլ 5 տարի առաջ - 14:23 13-10-2021

Ո՞վ է Ջերմուկի նոր համայնքապետը. մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանի մի շարք համայնքներում համայնքապետերի պաշտոնակատարներ են նշանակվել: Ջերմուկ քաղաքի ղեկավարի պարտականությունները Վահագն Արսենյանը կկատարի: Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Վահագն Արսենյանը, հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի՝ դեռեւս 2019թ.-ի տրամադրած տեղեկության՝ զինծառայությունից ազատվելու պատճառով քրեական գործով էր անցնում: Գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: Հատկանշական է, որ քրգործը հարուցվել է 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ Փաշինյանի իշխանության ժամանակ, այժմ, փաստորեն, նույն Փաշինյանի իշխանությունը բանակից խուսափած անձին համայնքի ղեկավար է կարգում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ