Խոսք 5 տարի առաջ - 16:26 11-10-2021

Աղվանից կաթողիկոսը հայերեն է խոսել, ուդիներն էլ Շամախու թեմի մեջ են եղել

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը, որը կտեւի մինչեւի հոկտեմբերի 13-ը: ՌԴ-ի, Ղազախստանի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Վրաստանի և Հայաստանի ոլորտի առաջատար մասնագետները, գիտնականները երեք օրերի ընթացքում հանդես կգան ոլորտում իրականացվող քաղաքականության և պրակտիկ գործունեության, ինչպես նաև Արցախի պատմամշակույթային ժառանգության վերաբերյալ զեկույցներով։ Կներկայացնեն հետևյալ թեմաները. «Պատմական քաղաքների արդի քաղաքաշինական փոխակերպումները», «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պահպանություն», «Պատմամաշակութային ժառանգության պահպանություն», «Նորարական ու հուշարձանը» եւ «Ճարտարապետական ժառանգության կրթությունը»: Օրինակ, արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը (Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ) եւ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը ներկայացրին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» («Monument Watch») ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները: Համլետ Պետրոսյանն անդրադարձավ Արցախի հայկական մշակութային ժառանգությունն ադրբեջանցիների կողմից աղվանականացնելու փորձերին, ցավ հայտնեց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում գտնվող հուշարձանները եղծված են ու արհամարհական վերաբերմունքի արժանանցած: Նա փաստեց, որ 8-րդ դարից սկսած Աղվանից եկեղեցին դավանաբանական, ծիսական եւ լեզվական առումներով նույնական է եղել Հայ առաքելական եկեղեցու հետ, իսկ Աղվանից կաթողիկոսը հայերեն է խոսել: Գիտնականի պնդմամբ, Աղվանից եկեղեցում էլ նույն ժամագրքերն են ընթերցել, ինչ հայկական եկեղեցիներում: Ավելին, 19-րդ դարում եղել է Հայ առաքելական եկեղեցու Շամախու թեմ, որի մեջ ուդիներն էին մտնում, եւ հիմա նրանք պատանդ են ադրբեջանցիների ձեռքին: Համլետ Պետրոսյանը վկայում է, որ ուդիների գերեզմանաքարերի վրա գրված է` ազգաւ հայ, ցեղյաւ ուդի, ըստ այդմ` ազգությունը դավանանքն է, ցեղը` էթնիկական ծագումը:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ