Արտաքին 5 տարի առաջ - 19:07 08-10-2021

Թուրքիան Իրանի սահմանին կառուցում է անվտանգության պատ

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի Շալդրանի շրջանի և Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը՝ նշելով, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր և կառուցվելու է երեք փուլով։

Վանի նահանգապետը տեղեկացրել է, որ Թուրքիա-Իրան սահմանին ձեռնարկվող միջոցառումների արդյունքում երկիր մուտք գործող փախստականների թիվը նվազել է:

«Անվտանգության միջոցառումների արդյունքում փախստականների թիվը նշանակալի չափով նվազել է։ Այս տարի մեր իրականացրած հետախուզական աշխատանքների շնորհիվ 1290 կազմակերպիչ է ձերբակալվել։ Սրանցից կեսը բանտարկվել է»,-նշել է նա։

Բիլմեզը նաև ընդգծել է, որ Վանա լճում ևս պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ լիճը հիմնական ճանապարհներից մեկն է Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ