Արտաքին 5 տարի առաջ - 09:52 07-10-2021

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի վավերացման օրինագիծ է ընդունել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քվեարկության արդյունքներին:

Նախագիծն ընդունվել է միաձայն:

Սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է ավարտել կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը՝ մինչև նոյեմբերին Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի մեկնարկը:

2016թ.-ին Փարիզյան համաձայնագիրը ստորագրել է 195 երկիր: Նպատակը թույլ չտալն է, որ Երկրի վրա միջին ջերմաստիճանը բարձրանա ավելի քան 2°C-ով՝ նախաարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշների համեմատ, և ցանկալի է այն իջեցնել մինչև 1.5°C: Այլ կերպ ասած, բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն գլոբալ տաքացման զսպմանը: Դրանք, առաջին հերթին, մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակը նվազեցնելու միջոցներն են:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը