Արտաքին 4 տարի առաջ - 19:17 06-10-2021

Բանտի ղեկավարությունը հրաժարվել է հեռուստացույց տեղադրել Սաակաշվիլիի խցում

Ռուսթավի քաղաքի բանտի վարչակազմը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին իր խցում հեռուստացույց տեղադրել: Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Դավիթ Սաձագլիշվիլին: Մերժումը հիմնավորվել է պահեստում հեռուստացույցի բացակայությամբ:

«Նրան ասացին, որ հեռուստացույց պահեստում չկա, և, հետևաբար, այն չի տրամադրվել: Դատապարտյալն իրավունք ունի իր խցում ունենալ հեռուստացույց»,- ասել է նախկին նախագահի պաշտպանը:

Փաստաբանը հայտարարել է, որ այդ կերպ իշխանությունները փորձում են սահմանափակել տեղեկատվության աղբյուրների հասանելիությունը իր պաշտպանյալի համար:

Սաակաշվիլին ձերբակալվել է ուրբաթ՝ հոկտեմբերի 1-ին, Վրաստան վերադառնալուց անմիջապես հետո: Նա մեղադրվում է մի քանի քրեական գործերով: Նրանցից երկուսով նա հեռակա կարգով դատապարտվել է իրական ժամկետների՝ երեք տարի բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով և վեցը՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով:

Սաակաշվիլին ներգրավված է նաև 2007-ի նոյեմբերին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և բյուջետային միջոցների հափշտակման գործերում: Դրանք դեռ քննվում են դատարանում:

Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ունի: Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ անձամբ ջանքեր կգործադրի քաղաքական գործչին հետ բերելու համար:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան