Արտաքին 5 տարի առաջ - 15:20 05-10-2021

Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:

Կողմերը ստորագրել են երկկողմ համագործակցության ծրագիր, ինչպես նաև մտքեր փոխանակել «երկկողմ ռազմական համագործակցության տարբեր վեկտորների վերաբերյալ»:

Ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, Հասանովը «երախտագիտություն է հայտնել Վրաստանին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանն աջակցելու համար»:

«Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերն ընդգծել են տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցության կարևորությունը՝ վստահություն հայտնելով, որ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվության մեջ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են