Արտաքին 4 տարի առաջ - 14:18 01-10-2021

Կրեմլը՝ ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մանրամասների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների բանակցությունները Թուրքիայում ևս երկու ատոմային էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:

«Խոսք է գնացել, և մենք երեկ խոսել ենք տնտեսության մեջ նոր ռազմավարության ձևավորման մասին... Նախագահները խոսել են մեր համագործակցության հնարավոր շարունակման մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են անցկացրել Սոչիում, որի ընթացքում քննարկել են «Ակկույու» ատոմակայանի ստեղծման և նոր բլոկների կառուցման հնարավորությունը:

Նախօրեին Պեսկովը նշել է, որ խոսքը միայն ատոմակայանի մեկ կամ մի քանի բլոկների ուղղակի կառուցման մասին չէ: Նրա խոսքով, Թուրքիայում կհայտնվի տնտեսության նոր, առաջադեմ և էկոլոգիապես մաքուր հատված: Եվ Ռուսաստանն այդ հարցում կօգնի Թուրքիային, ինչպես նաև կընդլայնի համագործակցությունը Անկարայի հետ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից