Արտաքին 4 տարի առաջ - 13:59 30-09-2021

Ռուսաստանի իշխանությունները լրացուցիչ տուրքեր են նախապատրաստում եվրոպական գինու և օծանելիքի համար

ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունն առաջարկություն է ներկայացրել Եվրոպական միությունից ներկրվող սպառողական ապրանքների համար սահմանված տուրքերի բարձրացման վերաբերյալ: Սակագները կարող են բարձրացվել ԵՄ-ից ներմուծվող գինու, օծանելիքի, գարեջրի, կոշիկի և գյուղտեխնիկայի համար: Այս մասին գրում է «Վեդոմոստի» պարբերականը՝ պաշտոնյաների ծրագրերին ծանոթ երկու անանուն աղբյուրներին հղումով:

Պարբերականի զրուցակիցների խոսքով, տուրքերի նոր դրույքաչափերը կարող են արգելակող լինել շուկայի համար: Մոսկվան այսպես է նախատեսում պատասխանել ԵՄ երկրների կողմից ռուսական մետաղագործական արտադրանքի ներմուծման սահմանափակումներին: 2018թ.-ից ի վեր ԵՄ երկրներում ռուսական պողպատի սահմանված քվոտան գերազանցող մատակարարումները ենթարկվում են ևս 25% լրացուցիչ հարկման: Հունիսին Եվրոպական հանձնաժողովն այս միջոցառումը երկարաձգել է մինչև 2024թ.-ի հունիսի 30-ը:

Նախարարությունը չի մեկնաբանել «Վեդոմոստի»-ի աղբյուրների տեղեկատվությունը: Ըստ պարբերականի զրուցակիցներից մեկի, ռուսական պողպատի հետ կապված իր առաջարկները կներկայացնի նաև ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Սա հաստատել են նախարարությունից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը