Ներքին 4 տարի առաջ - 15:09 28-09-2021

Սերժ Սարգսյանը դատի է տվել նաև Հայաստանի Հանրապետությանը

Վարույթ է ընդունվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցադիմումը, որով նա ԱԺ պատգամավոր, գործարար խաչատուր Սուքիասյանից պահանջում էզրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել։ Հիշեցնենք` այսօր ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել է. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»: Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։ Սուքիասյանի վստահեցմամբ` նախկին իշխանությունները ներդրել են օլիգարխ գաղափարը, սակայն որևէ գործարար Հայաստանում նման հնարավորություն չի ունեցել: Ըստ բանախոսի` նման հնարավորություն են ունեցել միայն երկրի առաջին դեմքերը, որոնք ազդեցություն են ունեցել թե՛ քաղաքական համակարգի, թե՛ ուժայինների վրա: Քաղաքացիական գործով որպես պատասխանող կողմ բացի Խաչատուր Սուքիասյանից ներգրավվել նաև Հայաստանի հանրապետությունը՝ ի դեմս Ազգային ժողովի աշխատակազմի, ենթադրվում է, որ նույն պահանջը նաև ԱԺ աշխատազմին է վերաբերում է։ Գործով դեռևս նիստեր տեղի չեն ունեցել, հայտնի է, որ գործը մակագրվել է դատավոր Սերգեյ Սահակյանին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի