Ներքին 4 տարի առաջ - 15:34 27-09-2021

Երևանում երիտասարդ տղամարդու են դանակահարել

Երևանում դանակահարության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 26-ին, ժամը 21.25-ին հիվանդանոցից հաղորդել են, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 31-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արտաշատի խճուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Նուբարաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի