Ներքին 4 տարի առաջ - 22:32 24-09-2021

Վահան Քերոբյան. Menu.am-ի պրիզմայով երազողը

Menu.am-ի նախարար Վահան Քերոբյանը, որ ՀՀ քայքայված ու փլվող տնտեսության մասին խոսելիս մշտապես չափազանցական արտահայտություններ է անում և ցանկալին իրականի տեղ ներկայացնում, այս անգամ էլ փայլել է Build Armenia էքսպոյի ժամանակ:

Քերոբյանը հայտարարել է, որ հայ մարդու գլխում առնվազն 3 անշարժ գույքային պլան կա՝ տուն գնելու, տուն վաճառելու և տուն կառուցելու: Այս մարդն ամեն ինչ դիտարկում է իր Menu.am-ի՝ սոխով կամ առանց սոխի քյաբաբի, մայոնեզով կամ առանց մայոնեզի համբուրգերի տեսանկյունից: Նա ասես տեղյակ չէ, որ Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ կան, որոնք տուն կարող են վաճառել՝ միայն ավելի փոքր բնակարան գնելու ակնկալիքով, որպեսզի գումարի տարբերությամբ օրվա հաց հոգան:

Կամ ձևացնում է, թե չգիտի, որ երկիրը պարտության տարած իր «շեֆի» պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 75 %-ը, ու բազմաթիվ մեր հայրենակիցներ տնանկ են դարձել: Ինքն անկախությունը մսխած այս կառավարության ոչինչ չասող «Անկախ հայրենիքիս հետ» կարգախոսը «փակցրել» է ֆեյսբուքյան էջում ու հանգիստ ապրում է՝ վստահ, որ իր կանխատեսումներն իրական են՝ տուրիզմն աճել է 319% տոկոսով, ներդրումները հորդում են Հայաստան ու երկիրը հսկայական շինհրապարակի է վերածվել:

Վահան Քերոբյանը Ֆանտազյոր է, մեծ երևակայող, բայց, նրանից ո՛չ Լուիս Քերոլ կստացվի, ո՛չ էլ Menu.am-ից «Ալիսը հրաշքների» աշխարհում կծնվի, լավագույն դեպքում գուցե Menu.am-ի ճաշացանկում այդ անունով աղցան հայտնվի:


Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը