Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 21:35 24-09-2021

Գիտնականները պարզել են, որ լայն գլխիկով սպերմատոզոիդներn ավելի հաճախ են հասնում ձվաբջջին

Մերիլենդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է սերմնաբջջի ձևն ազդում նրանց վարքագծի վրա: Այս մասին հոդվածը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում:

Սպերմատոզոիդներն ամենաբազմազան բջիջներից են: Որոշ տեսակներ ունեն մեկ պոչ, մյուսները չունեն պոչ կամ բազմաթիվ պոչեր ունեն, իսկ ոմանց գլխին կեռիկներ են: Նրանց տարրերի ձևը նույնպես կարող է տարբեր լինել: Գիտնականները չգիտեն, թե որն է այս բազմազանության պատճառը, սակայն Քրիստին Հուկի ղեկավարած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սպերմատոզոիդների ձևը ազդում է նրանց վարքագծի վրա:

Հեղինակները մեքենայական ուսուցման միջոցով վերլուծել են մկների սերմնաբջիջը: Սկզբում նրանք չափել են սերմնահեղուկը և ձեռք բերված տվյալների բազայի հիման վրա համակարգչին սովորեցրել են ավտոմատ կերպով հաշվարկել սերմնահեղուկի պարամետրերը՝ մանրադիտակային պատկերից: Համակարգչային անալիզը ցույց է տվել, որ իրենց երկարության համեմատ լայն գլխիկ ունեցող սերմնահեղուկները, ամենայն հավանականությամբ, կպչում են իրար և լողում միասին: Դա տեղի է ունենում բավականին հազվադեպ, բայց դա կարող է օգնել նրանց ավելի արագ հասնել ձվաբջջին: