-

Ռուստամ Բադասյանը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևի հետ քննարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հեռանկարները

Ներքին 3 տարի առաջ - 16:47 24-09-2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում անուղղակի հարկերի հարկային վարչարարությանը, անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը և համագործակցության կատարելագործմանը:

ՊԵԿ նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին» որոշումը։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով։

Զրուցակիցները կարևորել են երկու կառույցների ստորաբաժանումների կողմից ամենօրյա սկզբունքով տարվող աշխատանքները և ընդգծել, որ բարձր մակարդակի հանդիպումները կարող են նոր ազդակներ հաղորդել վերջիններիս արդյունավետության բարձրացմանը:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ