Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:15 14-11-2024

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի նոր տնօրենի հետ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը։

Ռուստամ Բադասյանը շնորհավորել է տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊԵԿ ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող նախագծերը, ինչպես նաև առկա խնդիրները։

Մասնավորապես քննարկվել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը՝ շուրջ 12 մլն եվրո ընդհանուր արժեքով, Երևանում տեխնիկական հագեցվածությամբ մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը՝ շուրջ 45 մլն եվրո արժեքով և Մեղրիի (Ագարակի) սահմանային անցման կետի վերակառուցման և ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ շուրջ 23,5 մլն եվրո ընդհանուր արժեքով:

Քննարկման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՊԵԿ-ի և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված երկարատև և արդյունավետ փոխգործակցությունը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին