Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:57 24-11-2021

Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար

Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար): Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Այսօրվանից աշխատանքի է անցել կոլեգիայի նոր անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը: Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ՝ Հայաստանի առաջարկության հիման վրա»,- ասաց Մալկինան:

Վարոս Սիմոնյանը 2019-21 թվականները զբաղեցրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը: Նոր պաշտոնում Վարոս Սիմոնյանը կփոխարինի Գեղամ Վարդանյանին, ով լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի