-
Խոսք 5 տարի առաջ - 12:10 22-09-2021

Արգենտինայի հատուկ ծառայությունները

Oragir.news-ը զրուցել է երիտասարդ հետազոտող, քաղաքագետ Գարիկ Հարությունյանի հետ, ով անդրադարձել է Արգենտինայի հատուկ ծառայությունների՝ մասնավորապես ներկայիս կարգավիճակի, հատուկ նշանակության և դաշնային հետախուզական զորքերի մասին։

Արգենտինայի հատուկ ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները սակավ են: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Արգենտինան Հարավային Ամերիկայում առաջին պետությունն էր, որ ստեղծեց կանոնավոր գաղտնի ոստիկանություն: Դեռևս 19-րդ դարում բռնապետ Ռոմերոն հրամայել էր ստեղծել Մասորկա գաղտնի միությունը, որն անօրինական կերպով սպանեց և խոշտանգեց իր հակառակորդներին, այնուհետև Մասորկան վերածվեց նույն գործառույթներով սեփական գաղտնի ոստիկանության: Այդ ժամանակից ի վեր Արգենտինայի յուրաքանչյուր նոր բռնապետ ստեղծեց իր գաղտնի ոստիկանությունը: Արգենտինայի ժամանակակից հետախուզական ընկերակցությունը ձևավորվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Խուան Պերոնի կառավարման օրոք: Ըստ մեր զրուցակցի, երկար տարիներ Արգենտինայի գլխավոր գաղտնի ծառայությունը համարվում էր պետական տեղեկատվական ծառայությունը, որը պատասխանատու էր հետախուզության, հակահետախուզության և պետական անվտանգության ապահովման համար: Ներկայումս դրա իրավահաջորդը հանդիսանում է դաշնային հետախուզական գործակալությունը՝ Արգենտինայի հիմնական հատուկ ծառայությունը: Բացի դաշնային հետախուզական գործակալությունից, Արգենտինայում գործում է ռազմական հետախուզությունը, որի հիմնական խնդիրն է՝ ճնշում գործադրել ընդդիմության վրա և պայքարել ահաբեկչության դեմ: Նույն գործառույթները վստահված են ազգային ժանդարմերիային: Անդրադառնալով հատուկ նշանակության զորքերին, ասաց. «Ինչ վերաբերում է Արգենտինայի հատուկ նշանակության զորքերին, ապա այն կենտրոնացած է բանակում. այստեղ, բացի Կոմմանդո 601 հրամանատարական խմբից և Բուզո-Տակտիկո ջոկատի մարտական լողորդներից, գործում է նաև թիվ 2 հակաահաբեկչական կորպուսը: Դաշնային հետախուզական գործակալություն Դաշնային հետախուզական գործակալությունը հանդիսանում է Արգենտինայի հիմնական հատուկ ծառայությունը: Այն գլխավորում է ազգային հետախուզական համակարգը, որի մեջ են մտնում քրեական հետախուզության ազգային վարչությունը, դրա ենթակայության ներքո են գտնվում անվտանգության նախարարությունը և ազգային ռազմական-ռազմավարական հետախուզության վարչությունը, որոնք իրենց հերթին ենթակա են պաշտպանության նախարարությանը: Դաշնային հետախուզական գործակալությունը ստեղծվել է՝ համաձայն ազգային հետախուզության վերաբերյալ օրենքի: Ազգային հետախուզության վերաբերյալ օրենքը նախատեսում է, որ յոթ սենատորներից և յոթ պատգամավորներից բաղկացած երկպալատ հանձնաժողովը վերահսկում է ազգային հետախուզության համակարգը. այն բաղկացած է դաշնային հետախուզական վարչությունից, քրեական հետախուզության ազգային վարչությունից և ռազմական-ռազմավարական հետախուզության ազգային վարչությունից: Դաշնային հետախուզական գործակալությունը հանդիսանում է հետախուզության քարտուղարության իրավահաջորդը: Դաշնային հետախուզական գործակալությունը կազմակերպություն է, որը գործում է Արգենտինայի Հանրապետության գործադիր իշխանության քաղաքական և ինստիտուցիոնալ ղեկավարության ներքո: 2015թ. հուլիսի 7-ին պաշտոնական տեղեկագիրը հրապարակեց 1311/2015 հրամանագիրը, որը ներառում է այսպես կոչված ազգային հետախուզության նոր հայեցակարգը: Հրամանագիրը, որը բաղկացած է ավելի քան 400 էջից, մասնավորապես վերաբերում է գործակալության գործառույթներին, կառուցվածքին և անձնակազմին: Գործակալության բարձրաստիճան ղեկավարներն են գործադիր տնօրենը և գործադիր տնօրենի օգնականը, ովքեր իրենց պաշտոնում նշանակվում են Արգենտինայի Հանրապետության նախագահի կողմից և հավանության են արժանանում սենատի կողմից: Նրանց պարտականությունները սահմանված են 25.5206 օրենքով: Ներկայումս գործակալությունը ղեկավարում են գործադիր տնօրեն Գուստավո Արրիբասը և գործադիր տնօրենի տեղակալ Սիլվիա Մայդալանին, որոնք հավանության են արժանացել սենատի կողմից 2016թ. օգոստոսի 10-ին: Մեր այն հարցին, թե որո՞նք են հիմնական խնդիրները՝ ասաց.«Դաշնային հետախուզական գործակալության ամենաառանցքային խնդիրներն են՝ազգային հետախուզություն, քրեական հետախուզություն, իսկ Գործակալության հիմնական գործառույթներն են՝ազգային հետախուզության պլանի ձևավորում,հետախուզության ազգային պլանում նշված հետախուզական ծրագրերի և բյուջեների մշակում ու իրականացում,ազգային հետախուզության և հակահետախուզության վերլուծական գործունեության պլանավորում և իրականացում,ազգային հետախուզության համակարգի անմիջական գործունեությունը, ինչպես նաև այլ հատուկ ծառայությունների հետ հարաբերությունների իրականացումը,հետախուզական գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի պատրաստում,ազմական-ռազմավարական հետախուզություն իրականացնելու համար տեղեկատվության տրամադրում պաշտպանության նախարարությանը,քրեական հետախուզություն իրականացնելու համար ներքին անվտանգության խորհրդին տեղեկատվության տրամադրումը»-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի