Ավելին 5 տարի առաջ - 20:56 21-09-2021

Քիմ Քարդաշյանն իր օգնականին 25000 դոլար արժողությամբ պայուսակ է նվիրել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր մտերիմ ընկերուհուն և օգնական Ստեֆանի Շեֆերդին թանկարժեք նվեր է մատուցել 32 -ամյակի կապակցությամբ և չափազանց հուզել է նրան: Այս մասին հաղորդում է Sun-ը:

Այս մասին տեսանյութ է տեղադրել Ստեֆանի Շեֆերդը Instagram-ի Stories բաժնում՝ կիրակի, սեպտեմբերի 19 -ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Քիմ Քարդաշյանն իր ընկերուհուն նվիրում Hermes ապրանքանիշի նարնջագույն տուփ, որում Kelly 28 մոդելի սև պայուսակ է: Ebay- ում դրա գինը 24,999 դոլար է:

Տեսնելով նվերը՝ Ստեֆանի Շեփերդը սկսում է լաց լինել և՝ «սա խենթություն է» բառերով շտապում է գրկել Քիմ Քարդաշյանին, ինչին ի պատասխան աստղը ցանկանում է նրան առողջ կրել պայուսակը և կատակով զգուշացնում է, որ նվերի վրա ոչ մի հատիկ արցունք չպետք է ընկնի:

Տեսանյութում Ստեֆանի Շեֆերդը նաև խոստովանում է, որ պատրաստվում էր այս պայուսակի կեղծ կրկնօրինակը գնել։

Տեսանյութը Ստեֆանի Շեֆերդը մակագրել է. «Ձեր հավատարմությունն ու առատաձեռնությունը ընկերների և ընտանիքի նկատմամբ անկրկնելի են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող