Ուղիղ եթեր
-
Խոսք 4 տարի առաջ - 16:20 21-09-2021

Անկախությունը մեր հարատևության բանալին է. Հրանտ Սարկիսով

Անկախության 30-ամյակին նվիրված հարցազրույցում Oragir.news-ը զրուցել է Ապրիլյան և Արցախյան 44 օրյա պատերազմներիի մասնակից Հրանտ Սարկիսովի հետ։ Մեր զրուցակիցն անդրադարձել է, թե ի՞նչ է իր համար անկախությունը, Հայաստանն ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակում դիմագրավելու համար, ո՞րն է ապագայի իր տեսլականը, ի՞նչ ապրումների է զգացել պատերազմներին և ի՞նչ կզոհի հանուն պետության հարցերին։

Մենք Անկախության կրողն ենք, հասցեատերը։ 1991-ից հետո ծնված սերնդին՝ պատմությունը տվել է Անկախության սերունդ տիտղոսը։ Այս տիտղոսը մեր առհավատչյան է, որ մենք պիտի ու պարտավոր ենք ապրել անկախ։ Անկախությունը դա կարգավիճակ չէ, այլ հոգեվիճակ է, դու ներքուստ կա՛մ անկախ ես, կա՛մ ոչ։ Քանի մենք չենք հասկացել, որ Անկախությունը բացարձակ արժեք է, որ առնաց այդ սրբազնագույն արժեքի մենք ապրել ու արարել չենք կարող՝ մշտապես մեզ ուղեկցելու է այդ հարցը՝ «Ինչո՞ւ է հարկավոր Անկախությունը»։ Անկախությունը մեր հարատևության բանալին է։

Ըստ մեր զրուցակցի, Հայաստանն ու հայաստանյաց ժողովուրդը պիտի պատասխանի հետևյալ հարցերի շղթային. Ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ գալիս ու ո՞ւր եմ գնում։ Այս հարցերի ետևում է թաքնված հարցերիդ պատասխանը։ Մենք մեզ ո՞ւմ ժառանգներն ենք համարում. հեթանոս Արշակունիների, թե՞ քրիստոնյա Արշակունիների։ Այս բաժանումը հարցադրման տեսանկյունից խիստ կարեւոր է, քանի որ պատասխանից է կախված, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր պատմությանը, ծագումնաբանությանը։

Այն հարցին թե արդյո՞ք կլինի նորից պատերազմ,ասաց.«Մենք մեր ծննդյան փուչ օրից էլ գտնվում ենք պատերազմի մեջ՝ մինչև մերձ ի մահ։ Դաժան ու վատ բան եմ ասում, սակայն առանց այս միտքը գիտակցելու մենք եւս բռնելու ենք ձախողման ճանապարհը։

«Ապրումները խիստ բարդ են ու դաժան։ Մեկ անգամ համազգեստ հագած մարդը այլեւս դադարում է սեփական ես-ով ապրելուց, այս պարագայում նույնն է։ Երկու անգամ մասնակցել հանուն Արցախի մղող մարտերին՝ ես այլեւս ապրում եմ Արցախով։ Արցախը, Հայաստանը ապրելու են ու ապրելու են Հայաստանի Հանրապետության պետական լեզվով՝ հայերեն։ Սա ճակատագիր է, թշնամին դատապարտված է համակերպվելու ու ընդունելու այս փաստը։

Մեր տարածաշրջանում՝ Իրան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա, բոլորը տարբեր պետություններ են քաղաքակրթական առումով և ազգային մշակույթների առումով։ Ինչո՞վ է քեզ համար տարբերվում մեր երկիրը հարցին մեր զրուցակիցը արձագանքեց հետևյալ կերպ.«Հարցի պատասխանը հետեւյալնն է։ Երեխան ծնողի համար յուրատահտուկ է եւ լավագույնը, նույն էլ հակառակը։ Մեր Երկիրը յուրօրինակ է իր նմանություններով ու տարբերություններով՝ հարեւներիի հետ համեմատելիս։ Լինելով հինավուրց պետություն, սակայն տեւական ժամանակ չունենալով սեփական պետականություն, մենք տվել ու փոխառել ենք մեր հարեւաններին եւ հարեւաններից, թշնամիներին եւ թշնամիներից։

Անդրադառնալով գլոբալիզացվող աշխարհում ծանրակշիռ ասելիք ունենալու համար հարցին, ի պատասխան ասաց.«Նախ պետք է հասկանանք, թե գլոբալիզացվող աշխարհն ի՞նչ է ուզում մեզնից։ Հետո էլ նորություն չէ գլոբալիզացիան։ Երբ Աքեմանյան Իրանը տիրում էր մայրցամաքի մեծագույն մասին՝ դա եւս գլոբալիզացի էր, երբ Մակեդոնացու արշավանքների հետեւանքով լայն տարծում ստացավ հելլենիզմը՝ դա եւս գլոբալիզացիա էր, ու այդպես շարունակ։ Ցանկացած իրավիճակում ծանրակշիռ ասելիք ու առհասարակ կշիռ ունենալու համար պետք է ուժեղ եւ թույլ կողմերը համադրես եւ դարձնես քեզ համար տրամպլին, որը ցավոք սրտի մենք չենք արել ու դժվար թե անենք, քանի դեռ մտածողություն չի փոխվել։

Իսկ այն հարցին, թե ի՞նչ է պատրաստ զոհաբերել հայրենիքի համար՝ ասաց.«Անկախ և հզոր Հայաստանի կերտմանն ուղղված գործում յուրաքանչյուրիս պարտքն է գործել անդադար և ազնիվ, անկեղծ լինել պետության ու պետականության հանդեպ։ Սա պիտի զոհենք հանուն բոլորի։ Ինչո՞ւ սա, որվհետեւ մենք ազնիվ չենք, մենք անկեղծ չենք ո՛չ ինքներս մեր հետ, ո՛չ դրկիցի, եւ առավելապես ոչ մեկի հետ։ Սա պիտի զոհենք»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի