Արտաքին 5 տարի առաջ - 11:37 21-09-2021

Թրյուդոյի կուսակցությունը հաղթում է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

Կանադայի գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյի իշխող Լիբերալ կուսակցությունը հաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներին:

Նշվում է, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան կուսակցությունը ստորին՝ Համայնքների պալատի 338 մանդատից ստացել է 138-ը: Կանադայի Պահպանողական կուսակցությունը ստացել է 94 մանդատ: Քվեբեկի դաշինքը ստացել է 26, Նոր դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 20, Կանաչների կուսակցությունը՝ 1 տեղ: Առայժմ հայտնի է 279 ընտրատարածքի տվյալները:

Առաջինը քվեարկությունն ավարտել են Կանադայի ամենաարևելյան կետի՝ Նյուֆաունդլենդ կղզու բնակիչները: Երկրում վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 19.00-ին (Երևանի ժամանակով 06.00-ին)՝ երկրի Խաղաղօվկիանոսյան ափին:

Կանադայում, ընդհանուր առամամբ, 338 ընտրատարածք կա՝ ազգային խորհրդարանի Համայնքների պալատի տեղերի քանակով: Մեծամասնության կառավարություն ձևավորելու համար հաղթող կուսակցությունը պետք է ընտրություններում առաջատարը լինի առնվազն 170 ընտրատարածքում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ