ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-25-ը տեղի կունենա «Իրանի ժամանակակից կինոյի օրերը Հայաստանում» եռօրյա ցուցադրություն:
Կցուցադրվեն «Թիկնապահը», «Վիլլայի բնակիչները» և «Գիշերային հերթափոխ» ֆիլմերը: Մուտքն ազատ է: Բոլոր ֆիլմերը հայերեն ենթագրերով են: