Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:01 18-09-2021

ՔՊ–ի փոխարեն ՏԸՀ նախագահն է մասնակցել վիճակահանությանը

Գյումրիում տեղի ունեցավ ՏԻՄ ընտրությունների վիճակահանությունը: Դրանով որոշվեց, թեթե որ ուժը քվեաթերթիկի որ համարով կներկայանա: Վիճակահանությանը ներկա էին բոլոր ուժերը, բացի իշխանական թևի ներկայացուցիչներից, այն է՝ ՔՊ-ից: "Երևի թյուրիմացություն է եղել իրար մեջ, թե ով պետք է գա, դրա համար չեն եկել: Համ էլ հերթական համարը 10-րդն էր, վերջում մնացել էր էդ մի ձվիկը (նկատի ունի պարկուճները, որոնց մեջ դրված էին վիճակահանվող թվերը), ես հանեցի: Սա զուտ տեխնիկական հարց էր",-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՏԸՀ նախագահը: ՔՊ-ի փոխարեն վիճակահանությունն իրականացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Ըստ վիճակահանության արդյունքների` Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկն այս տեսքը կունենա 1.«Հայրաքաղաք» դաշինք 2.«Արժանապատիվ ուղի» կուսակցություն 3.ՀՀԿ 3 4. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն 4.«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն 5.ՀԿԿ 6.«Գյումրին կռնա» դաշինք 7.«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն 8.«Թասիբով» դաշինք 9.«Ապրելու երկիր» կուսակցություն

Ամենից շատ դիտված