Ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներին տեղափոխող հայկական միկրոավտոբուսը և պոկել վրան փակցված Արցախի դրոշը

Ներքին 3 տարի առաջ - 21:35 17-09-2021

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, որի մեջ եղել է 25 երեխա, ուղեկցող մեծահասակներ և վարորդը։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

«Լկտի պահվածքով կանգնեցրել են, երեխաներին իջեցրել գոռգոռոցներով, մեքենան ստուգել։ Այդ ժամանակ ռուս խաղապահները եկել են, նստեցրել են երեխաներին և ուղեկցել»,- հաղորդել է նա և նշել, որ երեխաները վախեցել էին։

Քոչարյանը շեշտել է, որ ադրբեջանցիները պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված Արցախի հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշարձանի նշանը, դրոշը։

Գորիսի փոխքաղաքապետի խոսքով՝ այս հարցով պետք է զբաղվի ՀՀ ԱԱԾ-ն։

Ամենից շատ դիտված

20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
21:45 Չուլանը Փաշինյանի գլխի մեջ է. ի՞նչ վիճակում են Շիրակի եկեղեցիները
22:19 Գարեգին Երկրորդի «կուսակրոնությունն» ու Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը. Հակոբ Բադալյան
21:12 Սա խայտառակություն է. վերջ տվեք Գյումրիում հանդեսներ կազմակերպելուն. Նաիրա Գրիգորյան
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին