Արտաքին 41 րոպե առաջ - 23:05 04-09-2026

Ուիթքոֆը և Քուշները Մոսկվային կներկայացնեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկը․ Թրամփ

Ուիթքոֆը և Քուշները Մոսկվային կներկայացնեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ամերիկյան առաջարկը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ պայմանավորվել են, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կիրակի օրը կայցելեն Մոսկվա և Կիև։

«Ինչպես ամերիկյան կողմի նախորդ դիվանագիտական ​​այցերի ժամանակ, այս անգամ ևս մենք կապահովենք Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որ բանակցողները կարողանան անվտանգ ժամանել։ Մենք մտահոգված ենք նրանց անվտանգությամբ, այլ ոչ թե Ռուսաստանի»,- նշել է նա։