Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:17 17-09-2021

Մեկ օրում 759 նոր դեպք, 26 մահ

Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում Հայաստանում ավելացել է 759-ով և դարձել 252082: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 մարդ (+117) , կատարվել է 1639000 թեստավորում (+5413), առողջացել են վարակվածներից 235030-ը (+614): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5101 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2–ով և դարձել 1185։