Ներքին 5 տարի առաջ - 23:16 16-09-2021

Գրականագետը բացահայտել է Թումանյանի «հրեշ» եղբոր սպանության առեղծվածը

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը հերթական բացառիկ գիրքն է տպագրել՝ «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստումի սպանության առեղծվածը»: Գրքի շնորհանդեսը կայացավ Հովհաննես Թումանյանի թանգարանում՝ Ռոստոմի սպանության օրը՝ սեպտեմբերի 16-ին:

Արխիվային նյութերի հիման վրա գրքում բացահայտվում են փաստեր, որոնք նոր լույս են սփռում Ռոստոմի կյանքի ու գործի վրա: Ու այս ամենը, բնականաբար սերտորեն կապված է Թումանյանի ու նրա ստեղծագործության հետ: Ցավոք, Հովհաննես Թումանյանի եղբայր Ռոստոմի անձի շուրջ հյուսվել է մի զրուցապատում, որով ժամանակին փորձել են անվանարկել բանաստեղծին։

Գրքում ներկայացված է իրական Ռոստոմի և նրա ժողովրդաշունչ կերպարի հակասությունը, փորձ է արված բացահայտել Ռոստոմի սպանության առեղծվածը։ Անգամ Հրանտ Մաթեւոսյանն է նկատել. «Թումանյանը Ռոստոմ անառակ եղբայր է ունեցել, ջահել հարսներին ծուռ աչքով է նայել, սպանել են, անունը մեզանում անիծված է: Մենք ինքներս կարծում ենք, որ այդպիսի Թումանյան չի եղել, ժողովուրդը հորինել է, որպեսզի Հովհաննես Թումանյանի հայոց բարձր հասակն ի վեր կողմնակիորեն քար գցի»:

Շնորհանդեսին ու գրքի գինեձոնին ներկա էին նաեւ Հովհաննես Թումանյանի եղբայրների՝ Վահանի եւ Ռոստոմի թոռները: «Ինձ համար նշանակություն չունի` իմ պապ Ռոստոմը հրե՞շ է եղել, թե հրեշտակ…Նա եղել է իմ պապը, ու այն, ինչ ասում են մարդու մասին, պետք է համապատասխանի իրականությանը»,- ասաց Ռոստոմ Թումանյանի թոռը՝ ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը:


Լուսանկարում՝ գրականագետներ Սամվել Մուրադյանը, Վանո Եղիազարյանը եւ Հովհաննես Թումանյանի եղբոր՝ Վահանի թոռ տիկին Լաուրան

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը