Ուղիղ եթեր
Պուտինն ընդդեմ Բայդենի. պաստառային պատերազմ
copy image url

Պուտինն ընդդեմ Բայդենի. պաստառային պատերազմ

Ներքին 3 տարի առաջ - 16:05 15-09-2021

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն իր անձնական նախաձեռնությամբ է իրականացրել հայ-ռուսական բարեկամության թեմայով արշավը:

Մեզ հետ զրույցում Երջանիկ Ղազարյանը նշեց, որ Գորիսում և Գյումրիում պաստառներ տեղադրելը եղել է իր անձնական ցանկությունն ու քաղաքացիական դիրքորոշումը և կուսակցության հետ կապ չունի:

Ես անարդարացի եմ համարում, որ դեպի օդանավակայան տանող ճանապարհին կա «Շնորհակալություն Բայդենին» գրությամբ և նրա նկարով պաստառ, մինչդեռ հայ-ռուսական՝ մոտ 300 տարվա պատմություն ունեցող բարեկամության մասին պաստառ չկա, այն դեպքում, երբ Ռուսաստանը շատ ավելի վաղ է ճանաչել Հայոց ցեղասպանությունն, ու նախագահ Պուտին անձամբ է մասնակցել ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանը»,- պարզաբանեց Երջանիկ Ղազարյանը՝ հավելեով, որ եթե Բայդենի պաստառը կա, ապա ինչու՞ չի կարող Պուտինինը լինել:

Խոսելով այն մասին, որ պաստառների տեղադրումը կարող է դիտարկվել նաև Հայաստանում Ռուսաստանի ազդեցության ավելացման համատեքստում, Երջանիկ Ղազարյանը նշեց, որ Հայաստանը դրանից միայն կշահի:

«Սա իմ անձնական դիրքորոշումն է, որում ես առավել քան համոզված եմ, դրա վառ ապացույցն այն է, որ Ադրբեջանը դեմ է Ռուսաստանից եկող սպառազինությանը»,-փաստեց Երջանիկ Ղազարյանը:

Անդրադառանալով պաստառների տեղադրման ֆինանսավորման հարցին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այն եղել է բացառապես իր անձնական ֆինանսների հաշվին, և որևէ աջակցություն ո՛չ դեսպանատնից, ո՛չ էլ այլ կառույցներից չի եղել:

«Ոչ կուսակցությունը, ոչ էլ մնացած կառույցներն այս նախաձեռնության ֆինանսավորման հետ կապ չունեն, ֆինանսավորումն իրականացվել է իմ անձնական նախաձեռնությմաբ»,-ասաց Երջանիկ Ղազարյանը: