ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-16-ը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ սեպտեմբերի17-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավարևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 15–ի գիշերը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32ից +34 աստիճան։