Ներքին 4 տարի առաջ - 12:09 13-09-2021

Այո՛,Կովսականն ու Սանասարը դուք հանձնել եք, ինչպես Գորիս-Կապան ճանապարհը, որը ՀՀ-Իրան միակ պետական ճանապարհն է. Աննա Գրիգորյան

Ցավով պետք է արձանագրել, որ ԱԺ նախագահը, որը թիվ 1 մանդատ ունեցող և ընդհանրապես ՀՀ-ում 2-րդ դեմք համարվող պաշտոնյան է, խոստովանեց, որ չի տիրապետում իրավիճակին և ընդհանրապես տեղեկություն չունի Սյունիքում տիրող վիճակի մասին: Այս մասին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց ԱԺ-ում:

«Ալեն Սիմոնյանն ասում է, որ իրենք ոչինչ չեն զիջել: Վստահ եմ, որ նա կարդացել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը, որտեղ հստակ նշվում է, որ հակամարտող կողմերի զորքերը պետք է կանգնեն իրենց դիրքերում: Հետո նրանք հետ են քաշվել հենց ձեր հրամանով, քանի որ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղել տվյալ հայտարարության մեջ: Հետևաբար, այո՛, դուք հանձնել եք այդ տարածքները, ինչպես Գորիս-Կապան ճանապարհը, որը ՀՀ-Իրան միակ պետական ճանապարհն է»,- ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում